Բաժիններ՝

Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում

Անթալիայում անցկացվող թենիսի ITF W35 երկրորդ մրցաշարի հիմնական փուլի առաջին շրջանում Հայաստանի առաջատար Անի Ամիրաղյանը 6։0, 6։4 հաշվով հաղթեց թուրք Բահար Կիլիչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Քառորդ եզրափակչում Անին կմրցի իսպանացի Մերիտխել Տեյշիդո Գարսիայի հետ։
Նշենք, որ որակավորման փուլում Ամիրաղյանը պարտության էր մատնել սերբ Ելենա Մուզինչին և Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Զապարինյուկին:

ITF W35 2-րդ մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 14-ամյա Մարիա Ազիզյանը, որակավորման փուլում երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031