Թուրքերենն աշխարհում ամենաշատ խոսվող լեզուների 20-յակում է
«Ethnologue Languages of the World»-ը հրապարակել է աշխարհում ամենաշատ խոսվող 20 լեզուների ցանկը։ Առաջին տեղում անգլերենն է, իսկ վերջին տեղում թուրքերենը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհում ամենաշատ խոսվող 20 լեզուների ցանկը ստորև՝
1. Անգլերեն- 1.5 մլրդ
2. Մանդարին չինարեն- 1.2 մլրդ (Մանդարինը չինարենի 7-10 բարբառներից ամենամեծն է)
3. Հնդկերեն- 609.1 մլն
4. Իսպաներեն- 558.5 մլն
5. Դասական արաբերեն- 334.8 մլն
6. Ֆրանսերեն- 311.9 մլն
7. Բենգալերեն- 284.3 մլն
8. Պորտուգալերեն- 266.6 մլն
9. Ռուսերեն- 253.4 մլն
10. Ինդոնեզերեն- 252.4 մլն
11. Ուրդու- 246.0 մլն
12. Գերմաներեն- 134.0 մլն
13. Ճապոներեն- 125.6 մլն
14. Նիգերիական պիջին (Արևմտյան Աֆրիկա- 120.7 մլն)
15. Եգիպտական արաբերեն- 118.6 մլն
16. Մարաթհի- 99.3 մլն
17. Վիետնամերեն- 97 մլն
18.Թելուգո- 95.8 մլն
19. Հաուսա- 94.4 մլն
20. Թուրքերեն- 91.3 մլն




