Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Հարավային Կորեան 2026 թվականի հունվարի 4-ին և անցած տարվա սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտել է իր օդային տարածքը։
Երեկվանից հանրության շրջանում «տիրադավ» անվանում ստացած եպիսկոպոսների հոգևոր թեմերի քահանաներից ոմանք իրար հետևից «հավատարմության» երդում են տալիս հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և «տիրադավներին»։
Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», իր հիացմունքն է արտահայտել կատալոնական ակումբի եզրային հարձակվող Ռաֆինյայի խաղի վերաբերյալ։
Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Իրական Հայաստանում քաղաքացին այնքան ժամանակ մահացած չի համարվելու, քանի դեռ նրա մահվան հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը»:
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Աբովյան–Ջրվեժ ճանապարհին ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտերին ու քարերին և հայտնվել դաշտում։
Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։
Նարեկ Սամսոնյանը պայքարից հետ կանգնող տղա չէ. Դավիթ Ֆիդանյան
Հունվարի 7-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Տասնմեկ մարդ է վիրավորվել ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պայքարը «Փաստինֆո»-ի բացահայտումների դեմ մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ նրա պարտությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ավինյանի հայցը։ Այս անգամ Տիգրան Ավինյանին դուր չէր եկել ՝ Երևանի փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի անհամատեղելի պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման մասին «Փաստինֆո»-ի հետաքննության արդյունքները, բացահայտումները։
Լեհաստանի վարչապետ Տուսկը նշել է, որ իրեն համարում է Եվրոպայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչը, սակայն շարունակում է մտահոգված լինել Գրենլանդիայի հարցով։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի հունվարի 12-ին: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, նիստ գումարելու առաջարկը ներկայացրել է Ուկրաինան:
Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետտեն հայտարարում է, որ քննարկման կդնի ՆԱՏՕ-ից իր երկրի դուրս գալու հարցը։ Այս մասին նա երեկ գրել էր X-ի իր էջում։
#ՀԻՄԱ. Antifake.am-ի թիմի ակցիան` Ազատության հրապարակում. #ՈՒՂԻՂ
Մանր, միջին բիզնեսը հռչակում է իր կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ յուրաքանչյուր տարվա բյուջեում, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար բարենպաստ դաշտ է ապահովելու, որպեսզի իրենք կարողանան ավելանան, զարգանան ու աճեն: Զուգահեռ՝ հարկային դրույքաչափերը բարձրացնում է, հարկային տեռորի է ենթարկում, վարչարարությունը խստացնում է, անունն էլ դրել է՝ «ագրեսիվ հարկային վարչարարություն»։
«Ամենաիսկական պատերազմ է, հասկանանք սա և կենտրոնանանք սրա վրա, և հետևենք Վեհափառի տնօրենություններին»:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կվճարի դահուկորդ Միքայել Միքայլյանի ադրբեջան անունը մարզահագուստի վրա փակելու համար սահմանված տուգանքը:
Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Մասնակցում էր ՆԳ նախարարության, ենթակա ծառայությունների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Տպավորություն է, որ տՏարբեր շրջանակների կողմից «տիրադավ» մականունը ստացած եպիսկոպոսները ֆինանսական բուրգերին հատուկ տեխնոլոգիաներով վերջին ամիսներին փորձում են իրենց կողմը գրավել նորանոր անձանց։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանին և Չինաստանին նավթ վաճառելու հարցում: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Թրամփն այս մասին ասել է ամերիկյան նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է խթանի Ուկրաինայում խաղաղությունը, այլ ոչ թե Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին բարձրաձայնի։
Ֆինլանդիայի դուրս գալը Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից ուժի մեջ է մտել Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Yle-ն։
Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք թողել» հավատքի հետ կապ չունեցող, անտրամաբանական հայտարարություն։ Այսինքն՝ մենք կապ չունենք ո՛չ Հիսուս Քրիստոսի, և ո՛չ էլ Նրա Սուրբ Ծննդյան հետ, հետևաբար՝ անիմաստ է Սուրբ Ծննդյան ձեր խանդավառությունը, գրել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունն ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին։
Կամչատկայի ափերին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական ծառայությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի հունվարի վերջին ստանալ Ռուսաստանի պատասխանը խաղաղության 20 կետանոց ծրագրի վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետմղման մասին, հաղորդում է Կոմերսանտը:
Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում անդրադառնալ ստորև։ Այսօր դատարանի դահլիճում տեղի ունեցած քրեական հանցագործության առերևույթ տարրեր պարունակող թատրոնին չեմ անդրադառնում. դրան անդրադառնալու իմաստ չկա։