«Կաթողիկոսի կաթողիկոս լինելը նիկոլի որոշելով կամ ընդունելով չի, բայց մենք բոլորս պիտի հասկանանք, որ նիկոլի վարչապետ լինելն ա ՄԵՐ ՈՐՈՇԵԼՈՎ». Վահե Բեգոյան
Վահե Բեգոյանը գրում է. «Նորին Սուրբ Օծություն Տէր Տէր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կաթողիկոս լինելն ընդունում է Աստված, Ով արժանացրել է նրա անձն ընտրության և աստվածային օծման, ընդունում են եկեղեցու նվիրապետական մյուս երեք աթոռների գահակալները, հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասի և հոգևորականության ճնշող մեծամասնությունը, ՀԱՍԵ-ու հավատավոր զավակներն ի Հայաստան և ի սփյուռս,
դավանակից եկեղեցիներն ու քրիստոնեական մյուս հարանվանությունները, այլ կրոնների ու ժողովրդնորի առաջնորդներ…
Իսկ դուք ասում եք «նիկոլն ասել ա` չեմ ընդունում»…
Է ջհանդամն ընդունի, սև հանատակն ընդունի` իր հիմնած աղանդի մաս դարձածներով:
Ես էլ իրենց չեմ ընդունում, և հետո՞ ինչ, որ գրպանային ոստիկանական ուժեր ու «Ա»ԱԾ չունեմ, որ ճնշեմ ու փորձեմ մարդաքանակ ապահովել:
Կաթողիկոսի կաթողիկոս լինելը նիկոլի որոշելով կամ ընդունելով չի, ոչ էլ Մասյացոտնի առաջնորդն ա նիկոլի նշանակելով (տենց մեկ էլ ալիևն էր Դադիվանքում ուդի հոգևորական նշանակում) , բայց մենք բոլորս պիտի հասկանանք, որ նիկոլի վարչապետ լինելն ա ՄԵՐ ՈՐՈՇԵԼՈՎ ու ընդունելով
(դե անկեղծ լինելով ասենք, որ սա քաղցր պատրանք է, ալիևից և էրդողանից է):
Կաթողիկոսի իշխանությունն Աստծուց է, նիկոլինը` ասացի…
Ամենաիսկական պատերազմ է, հասկանանք սա և կենտրոնանանք սրա վրա, և հետևենք Վեհափառի տնօրենություններին»:



