Բաժիններ՝

Ֆիլիպիններում աղբանոցի սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է

Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով «Manila Bulletin» թերթը, վիրավորվել է 12 մարդ, ենթադրաբար՝ ավելի քան 30 մարդ մնացել է աղբակույտի տակ։

Ավելի վաղ՝ հաղորդվել էր մեկ մարդու մահվան, 12 վիրավորի և 38-ի անհետ կորելու մասին Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբանոցում սողանքի հետևանքով։

Աղբյուրի տեղեկությամբ՝ վիրավորները հոսպիտալացվել են, իսկ որոնողական-փրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են արդեն երեք օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս