Ֆրանսիայում բարձրացվել է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու հարցը
Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Կլեմանս Գետտեն հայտարարում է, որ քննարկման կդնի ՆԱՏՕ-ից իր երկրի դուրս գալու հարցը։ Այս մասին նա երեկ գրել էր X-ի իր էջում։
«Թրամփի Միացյալ Նահանգները առևանգել են Վենեսուելայի պետության ղեկավարին։ Թրամփի Միացյալ Նահանգները աջակցում և ռազմական օգնություն են ցուցաբերում Պաղեստինում իրականացվող ցեղասպանությանը։ Թրամփի Միացյալ Նահանգները սպառնալիք են Գրենլանդիայի համար՝ հնարավոր զինված անեքսիայի պատճառով։ Թրամփի Միացյալ Նահանգները ռմբակոծում են ժողովուրդներին՝ լիովին խախտելով միջազգային իրավունքը»,- ասված է Գետտեի հրապարակման մեջ։
«Առավել քան երբևէ հարց է առաջանում Ֆրանսիայի մասնակցության վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ մի ռազմական դաշինքի, որը ղեկավարվում և սպասարկվում է ԱՄՆ-ի կողմից։ Ես ներկայացնում եմ բանաձևի առաջարկ՝ ՆԱՏՕ-ից ծրագրված դուրս գալու վերաբերյալ՝ սկսելով դրա միասնական հրամանատարությունից դուրս գալուց»,- եզրափակել է նա։
