ՌԴ Վոլգոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով նավթաբազա է այրվել

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետմղման մասին, հաղորդում է Կոմերսանտը:

ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Օկտյաբրսկի շրջանի նավթաբազայում։

«Մոտակա տների բնակիչների տարհանման անհրաժեշտության դեպքի համար պատրաստության է բերվել Օկտյաբրսկի թիվ 2 դպրոցում գտնվող ժամանակավոր տեղավորման կետը։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան»,- հայտնել է Բոչարովը։ Նրա խոսքերը մեջբերում է մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031