Եվրոպան լիովին աջակցում է բողոքներին Իրանում. ֆոն դեր Լյայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իրանի ցույցերի և անկարգությունների հետ՝ հայտարարելով, որ Եվրոպան լիովին աջակցում է բողոքներին։
«Թեհրանի փողոցներում եւ ողջ աշխարհի քաղաքներում լսվում են իրանցի կանանց եւ տղամարդկանց՝ ազատություն պահանջող ձայները։ Խոսելու, հավաքվելու, ճամփորդելու եւ, առաջին հերթին, ազատ ապրելու ազատությունը։ Եվրոպան լիովին աջակցում է նրանց։ Մենք անվերապահորեն դատապարտում ենք այդ օրինական ցույցերի ճնշումը։
Պատասխանատուները կհիշվեն որպես մարդիկ, ովքեր եղել են պատմության սխալ կողմում։
Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ձերբակալված բոլոր ցուցարարներին։
Մենք կոչ ենք անում վերականգնել ինտերնետի լիակատար հասանելիությունը։ Եվ մենք կոչ ենք անում, վերջապես, հետեւել հիմնական իրավունքներին»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Х սոցցանցում։



