Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հաջողվել է 37 օր անց արջին «վտարել» բնակելի տնից

Արջը լքել է Կալիֆոռնիայի բնակիչ Քեն Ջոնսոնի տան նկուղը, որը պատրաստվում էր դատի տալ նահանգային իշխանություններին կենդանուն դուրս քշել չկարողանալու համար. 37 օր անց կենդանուն «վտարել են» փեյնթբոլի հրացանի օգնությամբ: Այս մասին հաղորդում է New York Post թերթը։

Ջոնսոնը, որի նկուղում բնակություն էր հաստատել 550 ֆունտ (գրեթե 250 կգ) կշռող արջը, ավելի վաղ սպառնացել էր դատի տալ Կալիֆոռնիայի իշխանություններին անգործության համար։

Ալտադենայի բնակիչ Քեն Ջոնսոնն իր տան նկուղում գտնվող հսկայական սև արջի հետ ապրել է նոյեմբերի 30-ից ի վեր։

Ջոնսոնն ավելի վաղ KTLA հեռուստաալիքին հայտնել էր, որ ավելի քան արջն իր տան նկուղ է «տեղափոխվել» Գոհաբանության օրվանից շատ չանցած և այդ ժամանակից ի վեր չի հեռացել։ Կենդանին փչացրել է տանտիրոջ տոները և նրան մի քանի շաբաթ շարունակ պահել լարված վիճակում։

Կալիֆոռնիայի վայրի բնության և ձկնորսության վարչությունը սկզբում նրան խոստացել է օգնել դուրս գալ այդ իրավիճակից՝ տեղադրելով թակարդ։ Սակայն դրա մեջ ընկել է մեկ այլ, ավելի փոքր չափի արջ։ Այնուհետև մասնագետները փորձել են արջին քշել սուլիչներով, սակայն դա նույնպես չի օգնել։ Մի քանի անհաջող փորձերից հետո Ջոնսոնին զանգահարել և հայտնել են, որ նրան ոչնչով չեն կարող օգնել։

Ի վերջո, կենդանուն հաջողվել է նկուղից դուրս քշել՝ նրա վրա կրակելով փեյնթբոլի գնդակներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս