Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի, երբ Վաշինգտոնը երկխոսություն վարի. Արաղչի

Իրանի բանակցություններն ԱՄՆ-ի հետ կարող են անմիջապես սկսվել, հենց Վաշինգտոնը հրաժարվի թելադրանքի քաղաքականությունից և վարի անկեղծ երկխոսություն: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Բեյրութ ժամանելուց հետո։

«Երբ ամերիկացիներն ընդունեն, որ բանակցությունները թելադրանք չեն, կարելի կլինի սկսել բովանդակալից բանակցություններ», – ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Արաղչիի խոսքով՝ Իրանը լիովին պատրաստ է ցանկացած իրավիճակի, հատկապես այն աննախադեպ սպառնալիքների ֆոնին, որոնք ծագում են Իսրայելի կողմից:

«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստ ենք դրան։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», – նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

2025 թ. վերջին ամերիկյան Axios լրատվական հարթակը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայի նահանգում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են 2026 թվականին Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ինչպես հունվարի 6-ին հաղորդել է Իսրայելի ​​Kan պետական հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրի, Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Թեհրանին հայտնել, որ Իսրայելը ​​մտադիր չէ հարձակվել Իրանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս