Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լուսաղբյուր գյուղից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։

Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի, Աբովյանի, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Անիի, Ամասիայի, Եղեգնաձորի, Սևանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031