Դե առջևում ընտրություններ են. պետք է դրական տրամադրություններ ապահովել ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով: 2018-2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն ԱՄՆ դոլարի: Ներկրումը շարունակվել է նաև 2024 թ.-ին:

Ներկրված 489,1 հազ. տոննա նավթամթերքի 2,7%-ը բաժին է ընկել Թուրքիային, այսինքն՝ 13,2 հազ. տոննա բենզին, ինչը գումարային արտահայտմամբ հավասար է 12,6 մլն ԱՄՆ դոլարի: Անգամ համեմատելի չէ Ադրբեջանից ներկված սիմվոլիկ ծավալների հետ:

Բայց դե առջևում ընտրություններ են, պետք է դրական տրամադրություններ ապահովել հասարակության մեջ «խաղաղության» ձգտող ու, հետևաբար, ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ:

Կանխատեսելի եք ու շատ հասկանալի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031