Մենք պետք է գրոհենք մարզասրահներ, հեծանվաուղիներ, Ֆինանսների նախարարը խորամանկ ժպտում է. Փաշինյան

Կառավարության նիստում այսօր ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության բժշկական ծառայությունների ցանկը:

Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց. «Պետք չէ հունվարի 1-ից գրոհել առողջապահական համակարգը, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախչելու, ո՛չ Կառավարությունն է փախչելու, ո՛չ պոլիկլինիկաներն են փախչելու, և պետք է կառավարել…»:

Նա շեշտեց, որ ներդրվող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Կառավարությանը չէ, այլ քաղաքացիներինը, և որ սա առողջապահության համակարգի «սև ուրբաթ» չէ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ի պատասխան Փաշինյանի հարցերի հայտարարեց, որ քաղաքացիներն իմանալու համար՝ շահառո՞ւ են արդյոք, թե՞ ոչ, պետք է ներբեռնեն «Արմեդ» հավելվածը։

«Այնտեղ արդեն տվյալները երևում են, երևում է, թե որքան է անձն ապահովագրավճար վճարելու, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, ինչպես նաև բժշկական կենտրոնները, որոնք սպասարկելու են»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ դեղերի ցանկը նույնպես արդեն հրապարակված է համակարգում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031