Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17- 20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
