Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Կիևի առաջարկած խաղաղության ծրագիրը

Կիևը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել ռուսական շրջաններից, սակայն առաջարկում է, որ Ռուսաստանը դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից, հաղորդել է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը՝ հղում անելով Կիևի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման նախագծին։

Ըստ հեռուստաալիքի՝ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է խաղաղության ուկրաինական նախագիծը։

«Ռուսաստանի Դաշնությունը դուրս է բերում իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից, որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի… »,- նշվում է հեռուստաալիքի կայքում։

Տեսանյութեր

Լրահոս