Որո՞նք են համեմատաբար քիչ վնասակար ալկոհոլային խմիչքները

Օղին, տեկիլան և ջինը համեմատաբար ամենաքիչ վնասակար ալկոհոլային խմիչքներն են: Այս մասին հայտարարել է սննդաբան Նիկոլա Լադլամ-Ռեյնը, ում կարծիքը հրապարակել է Daily Mail-ը:

Մասնագետը բացատրել է, որ սպիրտային խմիչքները գործնականում չեն պարունակում կալորիաներ, շաքար կամ հավելումներ, որոնք կարող են լրացուցիչ վնաս հասցնել օրգանիզմին։ «Միայն ալկոհոլն է, որ ծանրաբեռնում է լյարդը՝ առանց շաքարի կամ ճարպի լրացուցիչ ազդեցության»,- բացատրել է նա։

Լադլամ-Ռեյնը շամպայնն ու գինին, որոնք նույնպես համեմատաբար ցածր կալորիականություն ունեն, նշել է համեմատաբար անվտանգ ալկոհոլային խմիչքների ցանկում: «Ալկոհոլի վնասը համեմատելը իմաստ ունի միայն փոքր քանակությամբ օգտագործելու դեպքում: Եթե չարաշահեք, ցանկացած խմիչք զգալի ազդեցություն կունենա»,- ընդգծել է սննդաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031