Մեր օրերի լավագույն դիագնոզը Կարեն Դուրգարյանն է. Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանը գրում է. «Ինձ թվում է` մեր օրերի լավագույն դիագնոզը Կարեն Դուրգարյանն է:

Տարբերությունն ընդգծելու համար ընդամենը մի պատմական փաստ ներկայացնեմ:

Երբ Նապոլեոնը` Քաղաքացիական օրենսգիրքը ձեռքը, սկսեց ասպատակել Եվրոպան ու հասավ գերմանական հողեր, Լյուդվիգ վան Բեթհովենը նրան willkommen letter ուղարկեց` բարի գալուստ ու գործերին հաջողություն մաղթեց: Զարմանալի ոչինչ չկար այստեղ, եթո հաշվի չառնենք փաստը, որ Լյուդվիգի եղբայրը մանր ֆեոդալ էր ու Նապոլեոնի գալուստը նրան սպառնում էր ունեզրկմամբ:

Ահա թե ինչու 19-րդ դարում պառակտված Գերմանիան ուներ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ազգային էլիտա, որը ի վերջո դարձավ Գերմանիայի կայացման ու հզորացման հիմք, իսկ մերօրյա Հայաստանն ունի ազգային (ստախոս) ջոջեր, ովքեր երկիրն անշեղորեն տանում են գաղութացման: Միակ բաց հարցն էլ մնացել է մետրոպոլիայի ընտրությունը: Նայած` ում ագենտուրան էֆեկտիվ կգործի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031