Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում. Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ «գաղտնազերծած» փաստաթղթի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում անդրադարձել է այսօր ԱԱԾ կողմից իշխանական լրատվականի հարցման համար «գաղտանզերծված» փաստաթղթին. «Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար.
1. Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ գաղտնազերծած իբր հավաքագրման փաստաթղթի պատճենը,
2. ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ) Լատվայում նույն վերագրվող թվերին հավաքագրման մի քանի փաստաթղթերի օրինակներ, որոնք այդ երկրում ՕՐԵՆՔի հիմքի վրա են գաղտնազերծվել։

Տարբերությունը դո՛ւք տեսեք։
Իսկ վաղն արդեն, իբրեւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, կանդրադառնամ այլեւս իրեն թաղած ԱԱԾ այսօրվա խայտառակությանն ու կառույցային ինքնասպանությանը….»:
