Բաժիններ՝

Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով

Ռուսաստանն իսկապես պատրաստում է շփումներ ամերիկյան կողմի հետ՝ Վաշինգտոնի կողմից Կիևի և Բրյուսելի հետ ուկրաինական կարգավորման շուրջ իրականացվող աշխատանքներից հետո։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Axios-ի կողմից Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին հաղորդագրության վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Ամերիկյան Axios լրատվական կայքը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները այս շաբաթ Մայամիում նախատեսում է հանդիպել ոչ միայն ուկրաինական պատվիրակության, այլև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նախատեսում են հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031