Բաժիններ՝

Իսրայելական ուժերը հարձակում են իրականացրել սիրիական Կունեյտրա շրջանի ուղղությամբ

Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա շրջանի ալ-Մուալլակա գյուղ և կրակ բացել բնակիչների ուղղությամբ։ Կրակոցի հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ նրանք Հարրան գյուղում ձերբակալել են սիրիացի տղամարդու. առևանգված անձի ինքնությունը և առևանգման պատճառները մնում են անհայտ։

Բացի այդ դեկտեմբերի 17-ին իսրայելական ուժերը հրետանային արկերով թիրախավորել են Սիրիայի Ահմար Շարկի բլուրը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ վերջերս ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը ժամանել է Կունեյտրա նահանգ՝ Իսրայելի կողմից իրականացված խախտումները փաստագրելու համար։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս