Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 18-ին շարունակվել է քննվել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործը։

Դատական նիստում ելույթ է ունեցել Ադրբեջանի պետական մեղադրանքը ներկայացնող դատախազը։

Նա պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031