ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը:

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 64 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ ձայներ:

Պետության կողմից կապահովագրվեն մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։

2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Ապահովագրության համար ամսական վճարի չափը ստացվում է մոտ 11 հազար դրամ: Պետությունը վստահեցրել է, որ սկզբնական փուլում տարբեր վերաբաշխումների արդյունքում քաղաքացիներն այդ ծախսը չեն զգալու:

Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։

Օրենքն ուժի մեջ 1 մտնելու ՀՀ նախագահի կողմից ստորագրման հաջորդ օրվանից։

Տեսանյութեր

Լրահոս