Նիկոլի՝ հոգևորականների մասին հնչեցրած մտքերը վերջին անգամ Գերմանիայում հնչեցրել էր Հիտլերը. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․ «Նիկոլը Գերմանիայում խոսել է հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու անթույլատրելիության մասին։

Վերջին անգամ Գերմանիայում նման մտքեր հնչել և իրականություն են դարձել Հիտլերի օրոք, ով կաթոլիկ և բողոքական հոգևորականներին համակենտրոնացման ճամբարներ էր նետում, խլում էր եկեղեցիների գույքը, ոմանց էլ սպանում էր։

Երբ նոր էր եկել իշխանության, Հիտլերը փորձում էր բողոքական տարբեր եկեղեցիներ միավորելով ստեղծել «Ռայխի եկեղեցի» անունով «պետականամետ» մի կառույց, նույնիսկ ուներ «բարենորոգումների կողմնակիցների» ձեռնասուն մի խումբ, որը սակայն այդպես էլ չկարողացավ ֆյուրերի ուզածին հասնել։

Եւս մի հետաքրքիր զուգահեռ. հոգևորականներին հետապնդելու գործիքներից մեկը այսպես կոչված «բարոյականության դատերն» էին, որոնց ընթացքում եկեղեցու սպասավորներին մեղադրում էին անբարոյական արարքների մեջ։

* * *

Ինչպես Ժողովողն է ասում. «Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ»։

#նիկոլապետություն

Հ.Գ. Նկարում Դահաու համակենտրոնացման ճամբարն է, որում «Քահանաների բառակ» (գերմաներեն՝ Pfarrerblock կամ Priesterblock) կոչվող առանձին մաս կար, հատուկ հոգևորականների համար»,- նշել է նա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031