Թուրքիան և Լեհաստանը ռազմական համաձայնագիր են կնքել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են Թուրքիայի և Լեհաստանի միջև ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության թեմաները։

Հանդիպումից հետո կողմերի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր։ Նշվում է, որ այդ համաձայնագիրը պաշտոնականացնում է երկու երկրների միջև այդ ոլորտում առկա համագործակցության ինստիտուցիոնալ շրջանակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031