Բաժիններ՝

Ռոդ Այլենդ նահանգում հարգանքի տուրք կմատուցեն Բրաունի համալսարանում կրակոցների հետևանքով զոհված ուսանողների հիշատակին

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի ղեկավար Դեն Մաքքին կարգադրել է խոնարհել պետական ​​շենքերի դրոշները՝ հարգելու Բրաունի համալսարանում դեկտեմբերի 13-ին իրականացված հրաձգության զոհերի հիշատակը։

«Իմ սիրտը զոհերի, նրանց ընտանիքների, Բրաունի համալսարանի և իրավապահ մարմինների աշխատակիցների հետ է, որոնք արձագանքել են այս սարսափելի հարձակմանը»,-հայտարարել է նահանգապետը։ Բրաունի համալսարանի ռեկտոր Ֆրենսիս Ջ. Դոյլը դեկտեմբերի 14-ին հայտարարել է, որ աշնանային կիսամյակի մնացած բոլոր քննությունները չեղյալ կհայտարարվեն` բացառությամբ բժշկական դպրոցի և MBA (Master of Busines Administration) ծրագրի համար թեստերի։

Ուսանողներին կարող են ամփոփիչ գնահատականներ դնել շաբաթ օրը ներկայացված աշխատանքների հիման վրա։Ոստիկանությունը դեկտեմբերի 14-ի առավոտյան ձերբակալել է համալսարանում կրակոցներ հնչեցնելու մեջ կասկածվող Բենջամին Էրիքսոնին։

24-ամյա տղամարդուն գտել են հարևան Քովենթրի քաղաքի հյուրանոցներից մեկի համարում։

Ոստիկանությունը համարից առգրավել է երկու տեսակի հրաձգային զենք։Էրիքսոնը որպես հետևակային բանակում ծառայել է 2021 թ. մայիսից մինչև 2024 թ. նոյեմբեր։

Բրաունի համալսարանում քննությունների ժամանակ հնչած կրակոցների հետևանքով զոհվել է երկու ուսանող, 9 մարդ վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս