Բաժիններ՝

Քաղսիում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ, վիճել են 19-ամյա տղայի հետ, ապա ծեծի ենթարկել նրան

Դեկտեմբերի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը ժամը 04։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 10-րդ փողոցի 6-րդ նրբանցքում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Հայրապետ Հ․-ն, 18-ամյա Դավիթ Դ․-ն, 16-ամյա Գ․ Հ․-ն, 17-ամյա Յ․ Հ․-ն, 18-ամյա Տիգրան Գ․-ն և 16-ամյա Ս․ Բ․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Դավիթ Խ․-ի հետ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ․-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031