Նշվել է սառեցված մսի պահպանման առավելագույն ժամկետը

Իսպանիայի Սննդի անվտանգության և սննդընդունման գործակալության (AESAN) փորձագետները նշել են, որ սառեցված մսի պահպանման առավելագույն ժամկետը կախված է տեսակից: Նրանք ճշգրիտ տվյալները հայտնել են Vanitatis-ի հետ զրույցում:

Մասնագետները կարծում են, որ բոլոր տեսակի մսերը պետք է սառեցվեն անմիջապես գնումից հետո: Պահպանման ջերմաստիճանը պետք է լինի -18°C կամ ցածր: Այս պայմաններում տավարի, գառան և այծի միսը կարող է թարմ մնալ մինչև մեկ տարի, բացատրել են փորձագետները։

Խոզի մսի պահպանման առավելագույն ժամկետը ընդամենը վեց ամիս է, նշել են մասնագետները:

Ինչ վերաբերում է թռչնամսին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե օրինակ՝ հավը, մասնատված է կտորների, թե ամբողջական է: Առաջին դեպքուն պահպանման ժամկետը ինը ամիս է, իսկ երկրորդ դեպքում՝ երեք ամսով ավելի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031