«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել
«Լիվերպուլը» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին համապատասխան փոխարինող է գտել «Պարի Սեն-Ժերմենում»։ Caught Offside-ի տվյալներով՝ եգիպտացուն փոխարինելու ամենաիրատեսական տարբերակը փարիզցիների եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլան է։ Սալահը նախկինում կոնֆլիկտ է ունեցել «Լիվերպուլի» ղեկավարության և առաջին թիմի մարզիչ Արնե Սլոտի հետ՝ վերջինիս մեղադրելով անհարգալից վերաբերմունքի մեջ։
Բրեդլին 23 տարեկան է և ՊՍԺ-ում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը ակումբի կազմում անցկացրել է 25 խաղ, խփել հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Եզրայինի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը Բրեդլիի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։



