Financial Times-ը հայտարարել է «տարվա մարդուն»
Գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը The Financial Times-ի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այս մասին հաղորդվել է թերթի կայքում։
«FT-ի վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվում Ջենսեն Հուանգը։ Նա արհեստական ինտելեկտի զանգվածային բումի շարժիչ ուժն է, որն ունի համաշխարհային տնտեսությունը վերափոխելու ներուժ»,- նշում է հրատարակությունը։



