Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան

2.5 ամիս առաջ գրել էի, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կոնկրետ դեպքով էի գրել (լինկը քոմենթներում կդնեմ) ու այդ ժամանակ նշածս մեքենան արդեն 10 ամիս ՆԳՆ Աբովյանի ոստիկանության տուգանային հրապարակում էր ու այդ ընթացքում պետհամարանիշից սկսած թալանվել էր:

Գրառումիցս հետո 2.5 ամիս է անցել, սակայն քննչականն ու ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան, որի տուգանային հրապարակում գտնվելու արդեն մեկ տարին է լրանում, կրկին ու վերջնական թալանվել է:

Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների, մեդիայի ներկայացուցիչների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով:

Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը»,-գրել է Աբրահամյանը։

No photo description available.

May be an image of van and text

Возможно, это изображение фургон и скорая помощь

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031