Չիչոյանը չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը. Գայանե Պապոյան

Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժ. Չիչոյանին, որպեսզի վերջինս տրամադրի իր կողմից քննված և դատավճիռ կայացված՝ ծանր և առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն (գործերի համարները), ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։

Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է, և այդ առումով շատ բան չկա ասելու։

Երեկ կրկին դիմել եմ նույն դատավորին՝ մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպամեմ դատական կարգով՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։

Հ.Գ. Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը !!

Հ.Գ. Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկություններին կարող եմ ծանոթանալ datalex կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031