Բաժիններ՝

Քուշները ներկա կգտնվի Պուտինի և Ուիթքոֆի հանդիպմանը

Դոնալդ Թրամփի խորհրդականը և փեսան՝ Ջարեդ Քուշները, ներկա կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 2-ին ավելի ուշ:

Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։«Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, ռուս-ամերիկյան հանդիպումը կսկսվի ժամը 17:00-ից հետո։ Պուտինը Կրեմլում կընդունի պարոն Ուիթքոֆին՝ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ գլխավոր բանագնացին, որը կժամանի այստեղ։ Նրա հետ կլինի նաև Ջարեդ Քուշները», – ասել է նա լրագրողներին։

Պեսկովից հարցրել են նաև, թե Ուիթքոֆից ու Քուշներից բացի էլ ով կմասնակցի բանակցություններին։ 

«Ոչ, էլ չի լինի (ամերիկյան կողմից ներկայացուցիչ)», – ասել է նա՝ հավելելով՝ «միայն թարգմանիչը»։Լրագրողները հետաքրքրվել են, թե որքան ժամանակ կհատկացվի հանդիպմանը։«Որքան պահանջվի», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս