Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցը Թվիթերում անցել է 3,000,000 դիտումը, իսկ Youtube-ում` 380,000․ «Մեր ձևով» շարժում
Tucker Carlson-ի հետ հարցազրույցը Թվիթերում (X) անցել է 3.000.000 դիտումը, իսկ Youtube-ում`380.000: Այս մասին հայտնում է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը։
«Դիտողների գերակշիռ մասը ԱՄՆ բնակիչներն են: Ուրախ ենք, որ Հայկական օրակարգը այսպիսի լայն տարածում գտավ ԱՄՆ-ում»։
Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել Թաքեր Կարլսոնին, որը հեռարձակվել էր ամսի 7-ին։

