Բաժիններ՝

Արմեն Չարչյանը զգուշացնում է WhatsApp կեղծ օգտահաշվի մասին

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը տեղեկացնում է, որ իր անունով բացվել է  WhatsApp կեղծ օգտահաշիվ, որը օգտագործվում է նամակներ ուղարկելու և հեռախոսազանգեր կատարելու համար։ Կեղծ հաշվի միջոցով մարդիկ ստանում են մեղադրանքներ, սպառնալիքներ և պահանջներ։

Պրոֆեսորը հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնցից գալիս են զանգերն ու նամակները՝ նշելով, որ դրանք չեն իրեն պատկանում․

094942709, 099153740 – նամակներ կեղծ օգտատիրոջ կողմից (համարները կապված են Արմեն Չարչյանի անվան հետ)

098717445 – զանգեր կեղծ օգտատիրոջ կողմից:

Նշվում է, որ կեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով՝ իր անունից։

Արմեն Չարչյանը կոչ է անում բոլորին լինել զգոն և ուշադիր, չտրվել սադրանքների, նաև չպատասխանել որևէ կասկածելի զանգի կամ նամակի։

Պրոֆեսորը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կեղծ հաշվի գործելակերպը բացահայտելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930