Բաժիններ՝

Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության մեկնարկում

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնության հենց մեկնարկում:

Ավանեսյանի առաջին մրցակիցը աշխարհի 90-րդ ռակետ Անաստասիա Զախարովան էր: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջել է երկու սեթում` 6:3, 6:4 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից:

Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում`Արինա Սաբալենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031