Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Ռամշտայն» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը

Ուկրաինային աջակցելու կոնտակտային խմբի («Ռամշտայն» ձևաչափ) հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Կարող եմ հաստատել, որ Ուկրաինայի հարցով շփման խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Լոնդոնում», – նշել է նա:

Հունիսին և հուլիսին շփման խմբի երկու հանդիպումները տեղի են ունեցել առանց ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մասնակցության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031