
Լինի ակումբի, թե անհատի կյանք, երկու դեպքում էլ կարևոր են թիմային ու անձնական հաղթանակները. «Արարատ-Արմենիայի» շնորհավորանքը՝ Սամվել Կարապետյանին

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյակը. ««Արարատ-Արմենիայի» ղեկավար կազմը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները շնորհավորում են ակումբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը։
Լինի ակումբի, թե անհատի կյանք, երկու դեպքում էլ կարևոր են թիմային ու անձնական հաղթանակները։ Ձեզ համար կյանքի այս փուլում կրկնակի կարևոր է դառնում արդարության հաղթանակն անարդարության նկատմամբ։
60-ամյակի կապակցությամբ մենք մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն, քանի որ մյուս բոլոր դեպքերում մենք հաջողելու ենք Մեր Ձևով, քանի որ Միասին Մենք Կարող Ենք»: