Ռուսաստանը պատրաստ է 31 մարդու հանձնել Ուկրաինային. Մոսկալկովա

Ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնությանը ներկայացրել է անձանց ցուցակ փոխադարձ հայրենադարձման համար. Մոսկվան պատրաստ է Կիևին հանձնել 31 հոգու: Ինչպես հաղորդում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։

«Ուկրաինական կողմը փոխադարձ հայրենադարձման համար մեզ ներկայացրել է այն քաղաքացիների ցուցակը, որոնց նրանք մեզ կխնդրեին Ուկրաինային հանձնել առանց որևէ պայմանի։ Այսօրվա դրությամբ 31 մարդուց բաղկացած ցուցակն ուղարկվել է ուկրաինական կողմին», – լրագրողներին ասել է նա։

Մոսկալկովան հստակեցրել է, որ Ուկրաինայում առաջվա պես պահվում է Կուրսկի մարզի 31 բնակիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031