
Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի սաները Գուգարքում նախապատրաստվում են Երևանում կայանալք Միքս Ֆայթի սիրողական մեծ մրցաշարին

Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի Ring Armenia և Armenian Power ակումբների սաները սկսել են ուսումնամարզական հավաքը Գուգարքում՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Միքս Ֆայթ սիրողական մրցաշարին։ Հավաքը մեկնարկել է օգոստոս 16-ին։
Մարզումներն անցկացնում են Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Հրաչ Ազիզյանը և մարզիչ Էրիկ Օհանյանը։
Հավաքին մասնակցում է շուրջ 70 մարզիկ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Դինամո մարզահամալիրում կկայանա MIX FIGHT 58 մրցաշարը, իսկ սեպտեմբեի 14-ին կկայանա MIX FIGHT սիրողական մրցաշարը։