
Սպերցյանը «Սոչի»-ի հետ խաղից հետո խոսել է իր ապագայի մասին

«Կրասնոդար»-«Սոչի» հանդիպման լավագույն խաղացող Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ կիսվել է իր տպավորություններով։
– Եթե համեմատենք երկու խաղակեսերը, երկրորդում ավելի շա՞տ դինամիկա կար։
-Այո, խաղը բավականին ծանր էր, հատկապես առաջին խաղակեսում։ «Սոչին» շատ լավ թիմ է, խաղում էր խիտ և սեղմ, հատկապես առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում օգնեց հաշվի մեջ առաջանցումը, վաղ հեռացումը և արագ խփած գոլը։ Կարևոր էր նաև, որ չթուլացանք, շարունակեցինք ճնշել, խաղալ և ևս մեկ գոլ խփեցինք։
– Երբ գոլ խփեցիր տուգանային հարվածից, երեք «Կրասնոդարի» խաղացողներ միաժամանակ կռացան։ Դա նախապես պատրաստված կոմբինացիա՞ էր։
– Այո։ Եթե նրանք չլինեին, կարծում եմ՝ գոլ չէր լինի։
– Իսկ ապագայի մասին ի՞նչ կասես։ Իրո՞ք մոտ ժամանակներս կհեռանաս, թե դեռ հստակ չէ։
– Ես դեռ այստեղ եմ և խաղում եմ։ Կտեսնենք, դեռ ժամանակ կա։
– Կարելի՞ է ասել, որ հիմա «Կրասնոդարը» ցուցադրում է իր չեմպիոնական ֆուտբոլը և տուր առ տուր աճում է։
– Չպետք է այդքան առաջ նայել։ Մենք պետք է խաղ առ խաղ առաջ գնանք։ Կրկնում եմ՝ սա հաճախ եմ ասում. պետք է համեստ աշխատել։ Ամեն խաղ շատ դժվար է, մեր առաջնությունն էլ անկանխատեսելի է։ Ուստի յուրաքանչյուր խաղի համար անհրաժեշտ է մարտական տրամադրվածություն, կարգապահություն և խառնվածք։ Այսօր մենք դա ցույց տվեցինք և վաստակեցինք միավորներ։ Այլ տարբերակ չկա։