Բաժիններ՝

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 18-ին ժամը 10։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։

Ինչպես հաղորդում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նախնական տվյալներով տուժել է մեկ անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս