Եթե 2015 թվականին հուշագիր չստորագրեին, Հայաստանի և Չինաստանի միջև այսօր նման համագործակցություն չէր լինի. Ռուզաննա Մալխասյան

«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանըը ֆեյսբուքայն իր էջում գրում է․

«Սույն թվականի հուլիսի 27-ին BREC-ի(Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոն)-ի, որպես YERCCI (Երևանի

Առևտրաարդյունաբերական պալատ)-ի անդամ և IFWL(International Federation of Warehousing and Logistics) չինական պետական ձեռնարկության միջև ստորագրվեց “MEMORANDUM OF UNDERSTANDING” «Համագործակցության Հուշագիր» իմ` որպես «հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ» պատասխանատվության ներքո։

Հուշագրի հիմնական նպատակն է զարգացնել

Չինաստան-Հայաստան բեռնափոխադրումները

Ստեղծել անխափան երթուղի երկրների տնտեսական միավորների համար

Ստեղծել միասնական պահեստային համակարգ

Ակտիվացնել և խթանել փոխգործակցությունը երկրների տնտեսական սուբյեկտների միջև
📌

Կառուցել ճանապարհային կոմունիկացիաներ արտահանողների և ներմուծողների միջև

Հ.Գ. Եվ չէր լինի այս ակտիվ համագործակցությունը Հայաստանի և Չինաստանի միջև, եթե 2015թ. չստորագրվեր «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիրը։

Հ.Գ. Հայաստանը պետք է իր տեղը գրավի»

Տեսանյութեր

Լրահոս