«Նախագահ Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում». Հաջիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում սպասվող Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանն ընդառաջ X-ի իր էջում հրապարակել է Սպիտակ տան լուսանկարը` կից գրառմամբ. «Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեց պատերազմը. Հիմա նա նվաճում է խաղաղությունը»։

Հիշեցնենք, որ ժամեր անց ԱՄՆժում կայանալու է Թրամ-Փաշինյան-Ալիև հանդիպումը։

ԱՄՆ նախագահն այս հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել իր Truth Social հարթակում, որտեղ նշել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031