Բաժիններ՝

«Հարրի Փոթեր» հեռուստասերիալը կուղղի օրիգինալ ֆիլմերի ամենակոպիտ սխալը

Հարրի Փոթերի մոգական աշխարհի մասին պատմող ֆիլմերը միշտ մեր սրտերում կմնան։ Բայց եթե անկողմնակալ նայենք այդ կինոդարաշրջանին, կնկատենք որոշ անճշտություններ և բացթողումներ գրքերի համեմատությամբ։ ScreenRant-ի հաղորդմամբ, HBO-ի նոր «Հարրի Փոթեր» սերիալի ռեժիսորները խոստացել են ուղղել ֆիլմում հանդիպող ամենակոպիտ սխալը:

Խոսքը վերաբերում է «տեսակավորող» գլխարկին։ Այս կախարդական առարկան ստեղծել և կախարդել են Հոգվարթսի չորս հիմնադիրները՝ Սալազար Սլիզերինը, Կանդիդա Ռեյվենքլոուն, Գոդրիկ Գրիֆինդորը և Հելգա Հաֆլփաֆը։ Գլխարկի նպատակը եղել է ուսանողներին դասավորել տարբեր ֆակուլտետներում՝ հիմնվելով նրանց անհատական որակների ու կարողությունների վրա։

Ֆիլմերում կախարդական այս առարկայի ամբողջական ներուժը չի բացահայտվել։ Այդ պատճառով նոր սերիալում շեշտը դրվելու է հենց դրա վրա՝ բացահայտելով, թե ինչու է «տեսակավորող» գլխարկը սկզբում ցանկանում Հարրի Փոթերին ուղարկել Սլիզերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս