Թրամփը սպառնում է Հնդկաստանին զգալիորեն բարձրացնել մաքսատուրքերը ռուսական նավթի գնման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։

Այդ մասին Դոնալդ Թրամփը օգոստոսի 4-ին հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:

«Հնդկաստանը ոչ միայն հսկայական քանակությամբ ռուսական նավթ է գնում, այլև հետո ձեռք բերված նավթի մեծ մասը բաց շուկայում վաճառում է մեծ շահույթով: Նրանց համար միևնույն է, թե Ուկրաինայում քանի մարդ է զոհվում ռուսական ռազմական մեքենայից: Դրա պատճառով ես զգալիորեն կբարձրացնեմ մաքսատուրքերը, որոնք Հնդկաստանը վճարում է ԱՄՆ-ին»,-գրել է  Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս