Բաժիններ՝

«Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «ՔԿՀ»–ում

«Սրբազան պայքար» շարժման աջակից, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Արմավիր» ՔԿՀ–ում։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել, նա չի կարողանում շարժել ոչ ձեռքը, ոչ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն»,– ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։

Նշենք, որ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, ըստ պաշտպանի, իսկ այժմ կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս