
ՔԿ-ն հաստատեց՝ Reebok սպորտային ակումբում խուզարկություններ են անցկացնում

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Քննչական կոմիտեն մտել է Reebok սպորտային ակումբ և գործողություններ է իրականացնում այնտեղ:
Բոլոր մարզվողներին հանել են դուրս, այդ թվում լողավազանում լողացողներին:
Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում այս պահին «Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ, լուրը 168.am-ի հետ զրույցում «Ռիբոկում» խուզարկությունների հանգամանքը հաստատեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: Այս պահին չկան ձերբակալվածներ։
Հիշեցնենք, որ Reebok-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Ծաղիկ Ռուբո անունով հայտնի Ռուբեն Գևորգյանին: