Բաժիններ՝

ԱՍԵԱՆ-ը և ԵՄ-ն պետք է միասին դիմակայեն պրոտեկցիոնիզմին. Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն ԱՍԵԱՆ-ի պետություններին կոչ է արել ԵՄ-ի հետ միասին պայքարել  պրոտեկցիոնիստական ​​միջոցների նոր ալիքի դեմ:

Այս մասին նա հայտարարել է Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի և ԵՄ-ի խորհրդաժողովում:

«(Խմբ.՝ համաշխարհային առևտրի բնագավառում) պրոտեկցիոնիզմի սաստկացման պատճառով մենք պետք է ամրապնդենք մեր առևտրային համագործակցությունը և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ պաշտպանենք կանոնների վրա հիմնված, ոչ խտրական, բաց, արդարացի, ներառական և թափանցիկ համաշխարհային առևտրի ճարտարապետությունը», – մեջբերել է նրա խոսքը մալայզիական The Star թերթը:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրից և տարածքից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին: 10%-ի չափով համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատականներն՝ ապրիլի 9-ին:

Նույն օրն ԱՄՆ նախագահը հայտնել է  մաքսատուրքերի մի մասն 90 օրով դադարեցնելու մասին, քանի դեռ տարբեր երկրների հետ բանակցություններ են ընթանում առևտրի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս