Կրթենք մեր միտքերը մտածելու աստուածահաճոյ բաներու մասին, որպէսզի Չարը առիթ չկարենայ գտնել իր պիղծ խորհուրդներու կարթը նետելու մեր մտածումներու աշխարհին մէջ։ Եթէ երբեք Եւային ուշադրութիւնը ամբողջապէս Աստուծոյ ու անոր պատուիրաններուն գործադրութեան վրայ կեդրոնացած ըլլար՝ անոնք մեղք պիտի չգործէին։ Հետեւաբար, եկէ՛ք մեր հայեացքը սեւեռած պահենք Քրիստոսի վրայ, որպէսզի կարենանք ետ մղել Չարին հարուածները (Եփ 6.13)։
Սուրբ Գրքում մանրամասն չի ներկայացվում, թե կորուսյալ դրախտում ինչպիսին պիտի լիներ կյանքը, կամ ինչպիսին պիտի լինի մարդկային գոյությունը Երկնքի արքայության մեջ: Մեզ տրված են հիմնականում այս կյանքում ապրելու համար անհրաժեշտ հոգևոր սկզբունքներ, որոնք պետքական են մեր երկրավոր ընթացքի և հավիտենությանն արժանանալու համար: Անդրաշխարհի որպիսին լինելը բացահայտ տեսնելու ենք այնտեղ, ինչպես և ասում է Պողոս առաքյալը. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ» (Ա Կորնթ. 13.12):
«Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետր. 2.1):
Պատժի նպատակը պատժվողից վերցնելն է այն լավը, որ ունի, նրան զրկելը այն լավագույն բանից, որի վրա է դրել հույսը, կամ էլ նրա անձին տանջանք տալն է: Բայց սատանան Աստծո ներկայությունից հենց սկզբից հեռացած, այնքան զարգացավ չարության մեջ, որ նրա գոյությունից բացի նրանից ետ վերցնելու այլ բան չմնաց, և հուսալու ոչ մի բարի բան կամ լավության նշույլ չկար, որից զրկվեր: Նմանապես արդեն իսկ հանգստություն չունի, որ նրան տանջանք տրվի, քանզի Աստծո արդար դատաստանով միշտ տանջանքի մեջ է:
Ստեղծված էր, և պատվերը երկուսի համար տրվեց: Բայց Ադամը իմաստուն և կնոջ վրա գերիշխան լինելով՝ պատվիրանը նրան տրվեց: Ադամը պարտավոր էր ուշադիր լինել, որ Եվան պատվիրանին հակառակ չգործեր, նույնպես Եվան պարտավոր էր Ադամի կողքից չհեռանալ, որի պատճառով էլ Դրախտում մենակ շրջելու ժամանակ խաբվեց:
«Ինքներս մեզ պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի մեր սիրտը միայն սեր կարողանա սփռել շուրջը` հեռու վանելով ատելությունը, նախանձը, չարությունը, բոլոր բացասական երևույթները»,- ասում է Վարդան սարկավագը: Իսկական սերը վեհացնում, ինքնակատարելագործման է տանում մարդուն. սիրող, բարուն, գեղեցիկին ձգտող մարդը սկսում է ապրել այդ արժեքներով, և, իհարկե, մաքրվում իր կյանքի ընթացքում: «Իսկ այն, ինչում մենք կթերանանք, միանշանակ, կլրացվի Աստծո կողմից, եթե Նա իրապես սիրող սիրտ տեսնի մեր մեջ»:
Ո՞վ է կինը՝ ընտանիքում, հասարակության մեջ, ի՞նչ դեր ու առաքելություն ունի: Տարբեր կրոններում տարբեր են կնոջ մասին ըմբռնումները, ընտանիքում` նրանց տեղն ու դերը։
Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը: