
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղադրում է Չինաստանին Ռուսաստանի ռազմական տնտեսությանը աջակցելու մեջ

ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղադրել է Պեկինին Ռուսաստանի ռազմական տնտեսությանը արդյունավետորեն աջակցման համար, հաղորդում է AFP-ն։
«Չինաստանը փաստացի ապահովում է Ռուսաստանի ռազմական տնտեսության գործունեությունը», – երեքշաբթի օրը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ասել է ֆոն դեր Լեյենը։ Նա ասել է, որ նման «համառ» աջակցությունը Եվրոպայում հանգեցնում է «ավելի մեծ անկայունության և անորոշության»։
Եվրահանձնաժողովի ղեկավարը շեշտել է, որ Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ կարևոր գործոն կլինի ԵՄ-Չինաստան ապագա հարաբերություններում։ Նա կոչ է արել Պեկինին միանշանակ դատապարտել «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը»։
ԵՄ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ ոչ միայն պատերազմի, այլև ավտոմեքենաների, էլեկտրոնիկայի, պողպատի և արևային էներգիայի ոլորտներում վեճերի պատճառով։ Ֆոն դեր Լեյենը նաև մեղադրել է Պեկինին «գլոբալ շուկաները սուբսիդավորված ավելցուկային հզորությամբ ողողելու» մեջ, ինչը, նրա խոսքով, խեղդում է միջազգային մրցակցությունը։